Քչերը գիտեն, որ Երեւանում 2001 թվականից գործում է Ուկրաինայի տարածքից դուրս գտնվող միակ ուկրաինական բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը դարձել է Ուկրաինայի յուրովի կղզյակ Հայաստանում։ Դա Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտն է։ Այն գտնվում է Ֆուտբոլի ակադեմիայի հարեւանությամբ՝ Ավանում։ Ընդ որում, բուհի ռեկտոր Սահակ Ղուդրաթյանը վերջերս նշանակվել է Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Հայաստանի երեք մարզերում (նստավայրը՝ Վանաձոր)։ Կրթօջախի շրջանավարտները հաջողությամբ համալրում են Հայաստանի տնտեսության եւ կառավարման համակարգի տարբեր օղակները եւ ոլորտները։ Հայ-ուկրաինական հարաբերություններին առնչվող առիթներով տարբեր միջոցառումներին Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանները հաճախ են այցելում այդ բուհ։
Մանրամասները՝ առաջիկայում։
Նկարները՝ բուհի պաշտոնական կայքից
«Առավոտ» ,
27.11.2018