Լրահոս
Օրվա լրահոսը

«Թպրտացողներին պատրաստ ենք փռել ասֆալտին օրենքի սահմաններում»․ Վալերիյ Օսիպյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2018 21:01

Aravot.am-ը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հարցրեց, թե կա՞ն մարդիկ, որոնք փորձում են այս ընթացքում թպրտալ։ Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռիում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր․ «Ես ոստիկանությանն ասում եմ, չփորձի մեկը թպրտալ, չփորձի մի հանցավոր տարր, գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերին կտանք բոլորին»։

Ոստիկանապետն ասաց․ «7 ամիսների ընթացքում, իհարկե, եղել են թպրտացողներ, որոնց տեղը մենք դրել ենք օրենքի սահմաններում և պատրաստ ենք շարունակել այդ թպրտացողներին իրենց տեղը ցույց տալ։ Եթե հաջորդ հարցը լիներ՝ այդ ասֆալտին փռելը, դա էլ կարող էր ինձ ուղղվել, այո, հիմա էլ ենք պատրաստ փռել ասֆալտին օրենքի սահմաններում, խնդրում եմ ճիշտ ըմբռնեք»։

Հարցին՝ շատ կա՞ն ասֆալտին փռելու ենթակա մարդիկ, ոստիկանապետն ասաց․ «Ովքեր ուզում են համտեսել, խնդրեմ, տեսնեն՝ արդյո՞ք ոստիկանությունը ուժեղ է, թող փորձեն»։

Վալերիյ Օսիպյանը նաև ասաց, որ ոստիկանությունն ունի այդքան ռեսուրս ընտրություններում դերակատարություն ունեցող թաղային հեղինակություններին զսպելու։ «Կարևորը ոստիկանությունը կամք ունի, ցանկություն ունի, նպատակ ունի, մենք չէինք սպասում ընտրության օրը, որ նոր զբաղվեինք թաղային հեղինակություններով, մենք 7 ամիսների ընթացքում զբաղվում ենք և ունենք դրական արդյունքներ, վստահեցնում եմ»։

Նա նաև նշեց, որ թաղային հեղինակությունները ընտրություններին որպես ՀՀ քաղաքացիներ կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարեն ու գնան, ավել բան անել չեն կարող։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հայաստանի մէջ արդեօք «ձերբակալել» բառը գոյութիւն չունի՞…

    իսկ եթէ քաղաքներից դուրս կամ արդէն անոնց ծայրամասերում կը գտնուի Օրէնքը խախտող քաղաքացին, եւ հետեւաբար ասֆալտ չկայ գետինը, ինչպէ՞ս կ’ընէք զայն ենթարկելու համար օրինական հետապնդման… պատ մը կը փնտռէ՞ք… իսկ ելէ այդ ալ չկայ… խնդիր է…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930