Նոյեմբերյանցի վարորդները հայտնեցին, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին Վրաստանի Սադախլոյի մաքսակետի մոտ Հայաստան մուտք գործող խոշոր բեռնատարների մեծ կուտակում է: Դրանց շարքը ձգվում է մի քանի կիլոմետր՝ Սադախլոյի մաքսակետից մինչեւ ադրբեջանաբնակ Սադախլո գյուղի մուտքը:
Վարորդները հայտնեցին, որ Լարսի անցակետի բացվելուց հետո այնտեղ կուտակված, Հայաստան ժամանող մեծ բեռնատարները հասել են հայ-վրացական սահման, Բագրատաշենի մաքսակետի աշխատողները պարզապես չեն հասցնում դրանց սպասարկել, ապահովել Հայաստանի տարածք դրանց արագ անցումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ