Այսօր հայկական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով թուրքական Haberturk պարբերականը, լուր են տարածել այն մասին, թե իբրեւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող, Ace անունը կրող զբոսանավը նկատվել է Թուրքիայի Մարմարիսում։
Հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Սամվել Կարապետյանը նման զբոսանավ չունի։ Խնդրում ենք հայկական լրատվամիջոցներին պրովոկացիոն լուրեր տարածելուց առաջ ճշտել դրանց հավաստիությունը։
«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայություն