Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. Եթե գործարարի շահույթը տարեկան 5-7 տոկոս է, բանկի տոկոսը չի կարող լինել 8-12 տոկոս

Նոյեմբեր 27,2018 18:50

«Այսօր արտագաղթի ճանապարհը բռնած մեր հայ ընտանիքները, որոնք կնոջը, երեխային,ծնողին են թողել կամ տարել է,բայց կարոտը սրտերում նրանք այստեղ են, մեզ հետ են,իրենց հայրենիքում: Դրա համար մեզ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն»,-Աբովյանում այսօր իր նախընտրական ելույթն այսպես սկսեց «Բարգավաճ Հայաստան կուսակցության» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ քարոզարշավը Աբովյանի համայնքապետարանի հարակից տարածքում էր: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ այս տեքստն անգիր չի արել ու եկել ասում է, որպեսզի ընտրողների սիրտը շահի,այլ՝ ասում է այն,ինչ տեսնում ու զգում է.

«Ես շփվում եմ բոլոր մարդկանց հետ, նրանց դարդ ու ցավը լսելով, պրոբլեմը լսելով,նաեւ աջակցելով: Բայց աջակցելով երկիր չես դառնա: Այսօր բոլորն էլ ուզում են աշխատել,4 ժամվա, 8 ժամվա տեղը 10 ժամ աշխատեն կարողանան արժանապատիվ տուն մտնեն երեխայի, կնոջ, ծնողի երեսին նայել, իրենց պարտքերն ու վարկերը փակեն, հոսանքի վճարը վճարեն, երեխայի ուսման վճարը վճարեն,ծնունդ անեն, կնունք անեն, հանգստանան, մեկ անգամ ծնվել են, ուզում են կյանքի բարիքներից օգտվեն»:
Գագիկ Ծառուկյանի խոսքով մեր երկրի վիճակից ավելի վատ վիճակ է եղել այլ երկրներում,սակայն համախմբվելով, ոտքի են կանգնացնում:
«Ընդամենը երկու միլիոն ժողովուրդը դա մեծ կոլեկտիվ է, ձեր ցավը տանեմ: Կարելի է համախմբված ծրագիրն իրականություն դարձնել, մարդը պետք է փորձ ունենա: Այսօր մենք ունենք խնդիրներ բոլոր ոլորտներում: Ինչքան ոլորտ ունենք, այդքան էլ խնդիր ունենք: Մենք ունենք մեր ծրագիրը, որը ներկայացրել եմ»,-նշեց ԲՀԿ առաջնորդը:

Նրա խոսքով, գործարարի շահույթը տարեկան 5-7 տոկոս է, բանկի տոկոսը չի կարող լինել 8-12 տոկոս. «Ցանկացած մարդ, եթե դիմում է բանկին, դիմում է իր կյանքը բարելավելու, դեպի լավ ապրուստ փոփոխելու, բայց այստեղ մարդիկ բանկին դիմում են ճարահատյալ, հիվանդանոցի համար, ապրելու համար, խնդիր կարգավորելու համար ճար չունեն: Դրա համար պետք է ամեն ինչ համահունչ լինի: Դրա համար տոկոսները պետք է լինի գոնե շահույթի կեսը, 3-4 տոկոս, որպեսզի մարդը կարողանա իր կյանքը բարելավել»:

Գագիկ Ծառուկյանի խոսքով, ցանկացած երկրում «ֆունդամենտը» փոքր ու միջին բիզնեսն է. «50-60-70 տոկոսը փոքր ու միջին բիզնեսն է, երկրի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է եւ չի կարելի պետության բյուջեն կազմել փոքր բիզնեսի հիման վրա»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ունենք 75 հազար փոքր ու միջին բիզնեսներ,որոնք 37 միլիոն դրամ հարկ են վճարում տարեկան, եւ բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա, եթե ՓՄՁ-ին ազատեն հարկերից:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930