Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում թեկնածուների ու նախընտրական շտաբների պետերի հետ հանդիպման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարկանիշային թեկնածուներից մեկը՝ Սևակ Հովհաննիսյանն ուշագրավ մի տեղեկություն հայտնեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։
Նա ասաց, որ քարոզարշավից մեկ օր առաջ տեղեկություն է ստացել այն մասին, որ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, (նա նույնպես վարկանիշային թեկնածու է՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից Ա․Ն․), Արթիկ քաղաքում հավաքել է գյուղապետերին։ Թեկնածուն ասաց, որ իրենք բարձրաձայնել են այս թեման, սակայն ոչ մի արձագանք չի եղել։ Նա ոստիկանապետից հետաքրքրվեց՝ արդյո՞ք չկա վարչական լծակների օգտագործման վտանգ։
Ոստիկանապետը իր հեթին Շիրակի մարզային ոստիկանապետ Սևան Քոչարյանից հետաքրքրվեց, թե հաղորդում ստացե՞լ են այս թեմայով։ Վերջինս ասաց՝ Ոչ։
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց Սևան Քոչարյանին արձանագրել ու օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ