Այսօր, երբ խոսում եմ բանակի թալանի մասին, հանդես է գալիս ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ ասում, թե այդպես ասելով՝ ես վիրավորում եմ ազատամարտի սերնդին, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մանիպուլյացիա է սա: Ասել եմ՝ ում նկատի ունեմ, երբ ասում եմ բանակը թալանողներ»,-Ստեփանավանում այսօր նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ ընտրությունները:
Նա շարունակեց. «Նկատի ունեմ Սերժ Սարգսյանի կլանին, Ռոբերտ Քոչարյանի կլանին, իսկ ավելի կոնկրետ՝ Մանվել Գրիգորյանի տան նկարահանումները չտեսա՞ք, Արթուր Աղաբեկյանի դեմ հարուցված քրեական գործի մասին չիմացա՞ք: Մի՞թե չգիտեիք, որ բանակում տեղի ունեցած չարաշահումների առթիվ մեծ քրեական գործ կա հարուցված ԱԱԾ-ում»:
Ապա Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ բանակի մատակարարման հին՝ կոռուպցիոն մեխանիզմներն այլեւս չեն գործելու, դրանք արմատախիլ են արվելու. «Մեր բացարձակ առաջնահերթությունը մեր բանակը կրկին տարածաշրջանի ամենամարտունակ բանակը դարձնելն է»: Փաշինյանը նաեւ վստահեցրեց, որ ՀՅԴ մեծամասնությանը համարում է գործընկերներ, եւ Հրանտ Մարգարյանի մասին ասածը չպետք է տարածել կուսակցության վրա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ