«Մենք առաջին իշխանությունն ենք, որը բանակին չի ներքաշում ներքաղաքական գործընթացների մեջ»,-Ստեփանավանում այսօր նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրությունները:
Փաշինյանը տեղեկացրեց. «Ես Պաշտպանության նախարարին հստակ հրահանգել եմ՝ որեւէ զինվորի չհամարձակվեք ասել, թե նա ում օգտին պետք է քվեարկի, որովհետեւ մեր զինվորն ինքնիշխան եւ ազատ երկրի քաղաքացի է, նրան որեւէ մեկը չի կարող թելադրել, թե ում համար քվեարկի»:
Փաշինյանի խոսքով՝ նախկինում ընտրությունների ժամանակ զինվորներին շարք կանգնեցնելով եւ նվաստացնելով՝ ստիպել են քվեարկել կոռումպացված եւ իրենց իսկ թալանող իշխանությունների օգտին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ