Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշումն ընդունվեց. Երեւան քաղաքի բյուջեն աուդիտ կանցնի, բայց ոչ «Երեւան» հիմնադրամը

Նոյեմբեր 27,2018 16:39

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում էր ընդգրկված աուդիտորական ծառայություններ ներգրավելու մասին որոշման նախագիծը:

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այս հարցի զեկուցման ժամանակ  ասաց, որ ավագանին պարտավոր է ամեն տարի հաստատել տվյալ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արտաքին աուդիտի անցկացման նպատակով աուդիտորական ընկերության ընտրությունը: Այս նախագծի նպատակը քաղաքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնելու նպատակով ուսումնասիրություն իրականացնելն է:

Մրցույթի միջոցով կընտրվի այն կազմակերպությունը, որն իրականացնելու է արտաքին աուդիտը:

Արդյո՞ք այս աուդիտը ենթադրում է, որ ուսումնասիրվելու են քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցները, հիմնադրամներն, այդ թվում նաեւ՝ «Երեւան» հիմնադրամը,-հետաքրքրվեց ավագանու անդամներից մեկը: Այս հարցի առնչությամբ փոխքաղաքապետն ասաց.«Արտաքին աուդիտը ներառելու է Երեւան քաղաքի քաղաքապետարանի ամբողջ համակարգի գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների ուսումնասիրություն, որի մեջ մտնելու են ամբողջ համակարգի, այդ թվում՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ, փակ բաժնետիրական ընկերություններ: Սակայն աուդիտի գործառույթները չեն իջնելու գործառնությունների մակարդակի ձեր նշած կառույցներում: Սրանք ընդհանուր ֆինանսատնտեսական արդյունքների ուսումնասիրություններ են  լինելու»:

Որոշումն ընդունվեց, ավագանին կողմ քվեարկեց նախագծին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930