Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյանը խոստացավ «լացացնել» Հունան Պողոսյանին

Նոյեմբեր 27,2018 15:52

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանն այսօր Արարատի մարզի Մխչյան գյուղում խոստացավ, որ ընտրվելու դեպքում առաջինը բարձրացնելու է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հարցը:

«Էն, որ մի հատ կա է, Սյունիքի մարզպետ, ասաց՝ չջղայնացնեք ինձ, ես կհիշեմ, որ ոստիկան եմ: Ես ՀՀ քաղաքացի եմ, կբերեմ, կկանգնացնեմ Ազգային ժողովի ամբիոն ու կասեմ՝ մի հատ ասա, լսեմ էլի, ի՞նձ ես վախացնում, թե՞ «Սասնա ծռերին», չեմ ուզում էդ բառն ասեմ՝ ես կլացացնեմ, խոստում եմ տալիս, բանակն իմ թիկունքին կանգնի, ես իրան կլացացնեմ: Ոչ մեկ իրավունք չունի նսեմացնել հայ ժողովրդին, բոլոր պաշտոնյաները դա պետք է հանեն իրենց մեջից, իրենք ծառա են հայ ժողովրդին, այ դա՛ է կարեւոր»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով` նոր ձեւավորվող  խորհրդարանում պետք է լինեն ազնիվ մարդիկ. «Մենք սովոր ենք, որ Ազգային ժողովը տականքների տեղ է, ոչ սկզբունքային մարդկանց տեղ է, երեսփոխանների տեղ է, որ ամեն օր երես են փոխում: Ես որոշեցի տղերքի հետ գնամ, որ կամաց-կամաց մաքրենք, Ազգային ժողովը մաքրենք քաղաքական թափոններից, նաեւ գալիս ենք աջակցելու Նիկոլ Փաշինյանին, տարաձայնություններ կան, համընկնող բաներ էլ կան, բայց ոնց եք պատկերացնում, Ազգային ժողովում մի ուժ գերակշռի, որ կառավարության անդամները ափըռ-ցփըռ խոսում են: Ազգային ժողովում հակակշիռ ուժ  պետք է լինի, որը հարցեր բարձրացնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930