Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վարչապետը, լրագրողները, որոնք այդ օրը պլանավորել են մատուցել խաշլամա, սոված են մնալու». Հայկ Մամիջանյանը՝ իրենց թաղել ուզողներին

Նոյեմբեր 27,2018 15:32

Այսօր ՀՀԿ երիտթեւի նորընտիր ղեկավար Հայկ Մամիջանյանը «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում, անդրադառնալով իրենց սեւ ու սպիտակ քարոզչական պաստառներին, ասաց, որ դա լավ քարոզչական հնարք էր ու աշխատեց, քանի որ դրա մասին խոսում են վարչապետը, փոխվարչապետը: Ըստ նրա՝ հիմա ծայրահեղ բեւեռացված հասարակությամբ են մտնում ընտրական պրոցեսի մեջ: Aravot.am-ի հարցին՝ դեկտեմբերի 9-ի հետ կապված տարբեր կանխատեսումներ են հնչում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ օրը լինելու է ՀՀԿ-ի քաղաքական մահվան օրը, «Լուսավոր Հայաստանից» Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ դա լինելու է անցյալի մնացորդների հուղարկավորության օրը, այնուամենայնիվ, այդ օրը հուղարկավորություն սպասե՞նք եւ ո՞ւմ հուղարկավորությունն է լինելու: Մամիջանյանը պատասխանեց, որ ի տարբերություն մեր նշած մարդկանց, ինքը բախտագուշակ չէ ու սուրճի բաժակ նայելով չի զբաղվում. «Կրթությամբ քաղաքագետ եմ ու կարող եմ 100 տոկոսով ասել, որ ռեյտինգային համակարգով իրականացվող ընտրությունների կանխատեսումն աշխարհի ամենաանշնորհակալ գործն է: Մարդիկ քվեարկում են անձերի, մարդիկ կարող է այնքան էլ երջանիկ չլինեն ՀՀԿ-ի գոյության կամ քաղաքական կուրսի հետ, բայց լավ վերաբերվեն օրինակ Հայկ Մամիջանյանին, ով առաջադրված է, այնինչ, Մամիջանյանը հանդիսանում է ՀՀԿ անդամ: Այնպես որ վարչապետը, բոլոր քաղաքագետները, լրագրողները, որոնք այդ օրը պլանավորել են մատուցել խաշլամա, ինձ թվում է՝ սոված են մնալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930