Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը» խոստանում են համաներում, որը կտարածվի նաեւ ցմահ ազատազրկվածների վրա

Նոյեմբեր 27,2018 15:21

«Առանց քաղաքական որոշումների, առանց քաղաքական գնահատականների ու եզրակացությունների հնարավոր չէ առաջ շարժվել, տնտեսություն զարգացնել, պաշտպանություն ապահովել, Արցախի հիմնախնդիրը լուծել: Ներքին հիվանդությունն ախտորոշելուց հետո կարող ենք անցնել ազգի մոբիլիզացիային»,- այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը:

Ծրագրի «Իրավունք, արդարություն» բաժնում, որպես առաջին կետ, ըստ Վարուժան Ավետիսյանի, պատկերացնում են, որ ի դեմս Ազգային ժողովի՝ պետությունը պետք է քաղաքական գնահատական տա նախորդ ռեժիմների գործունեությանը եւ արձանագրի այդ գործունեության ծանր հետեւանքները, ապահովի անցումային արդարադատություն. «Առանց դրա անհնար է  ռեժիմից մնացած ու կարկառուն ներկայացուցիչների միջոցով ղեկավարվող իրավապահ մարմինները, որոնք սովոր են իրենց կլանային ու անձնական շահերի համար որոշումներ կայացնել, եւ հիմա չեն ստանում այդ հանձնարությունները, ինչպես մեզ հավաստիացնում են, ամեն դեպքում նրանց որակը չի փոխվել, չի լինի արդարություն»:

Վարուժան Ավետիսյանի խոսքով, իրենք պատրաստվում են նաեւ անիրավ օրենքները, ինչպես նաեւ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, կարմիր գծերը, բարձր տուգանքներ սահմանող օրենքները վերացնել, որոնք, իր համոզմամբ, ստեղծվել են հատուկ ժողովրդին կեղեքելու համար ու չեն վերանայվում:

«Սասնա ծռերը»  նաեւ ընտրվելու դեպքում խոստանում են համաներում, այն ծավալով, որը կտարածվի բոլորի՝ այդ թվում ցմահ ազատազրկվածների վրա, կփոխեն Սահմանադրությունը, կուսակցությունների մասին օրենքը:

Ծրագրի «Պետական կառավարում ու կադրային քաղաքականություն» բաժնում «Սասնա ծռերը» երկու ուղղության վրա են ուշադրություն դարձրել. Վարուժան Ավետիսյանի խոսքով, պետական կառավարման համակարգը պետք է օպտիմալացվի, նախատեսում են հիբրիդային կառավարման համակարգ, որը նման չէ գործող համակարգին, զարգացման լիարժեք ներուժ է պարունակում՝ նոր մտածողությամբ համակարգ, որտեղ որոշումների կայացումն ու մշակումը արդյունավետ մեխանիզմով կարվեն: Նրանք խոստանում են նաեւ ընդգրկեl լավագույն կադրերի, որոնց պետք  է որոնեն ու գտնեն ինչպես սփյուռքում, այնպես էլ՝ Հայաստանում՝ դիմելով փորձագիտական խմբերի ու հասարակական կազմակերպությունների օգնությանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930