«Իմ քայլը» դաշինքով Երեւանու ավագանու անդամ ընտրված Արամ Մանուկյանը դիմում է ներկայացրել՝ ավագանու պաշտոնից հրաժարվելու մասին: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամի մանդատը փոխանցվել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում հերթական հաջորդ թեկնածուին՝ Նուարդ Վարդանյանին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ