Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանն ասաց, որ մարդիկ արթնանում են հետհեղափոխական այդ թմբիրից ու հասկանում են, որ Փաշինյանը ինչ խոստացել է՝ ոչինչ չի կատարել. «Օրինակ, Գյումրիում նա հայտարարեց, որ նոր գործարան պիտի լինի, հեռուստացույցների արտադրություն ու նա դա ներկայացրեց՝ որպես հեղափոխության նվաճում: Հեռուստացույցների արտադրության կազմակերպման գործընթացը սկսվել է 3 տարի առաջ, Գյումրիում գործարանի գործընթացը սկսել է 3,5 տարի առաջ: Թող ճիշտը ասեր ինքը, դա չներկայացներ՝ որպես իր նվաճում: Սա ստախոսություն է, ես նրան եմ մեղադրում ստախոսության մեջ, ինչում ինքը մեղադրում էր Սերժ Սարգսյանին: Հասարակությունը տեսնում է այդ ստախոսությունը, ինչքա՞ն կարող է շարունակվել: Վստահ եմ՝ շատ կարճ: Ապագա խորհրդարանը, ցավոք, 5 տարի դիմանալու որեւէ շանս չունի»:
Դավիթ Շահնազարյանը նաեւ հայտարարեց. «Այսօրվա իշխանությունը Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է, քան Ադրբեջանը՝ իր բոլոր զինված ուժերով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Պարոն Շահնազարյան՛ ե՞թե կարելի է ասեք Դուք ինչ եք արել քանդելուց բացի:Հոլովելով պատերազմ էր զենք էր պետք՛ կործանվեց 70 տարվա ստեղծվածը: Ի՞նչու հենց այսօր նեղացանք,թե տեսեք ասում են: Ինչ է՛ չէր կարելի դուրս գալ 1995թ-ի կաղապարից ով մեր հետ չէ մեր թշնամին է գաղափարախոսությունից:Խնդրում եմ արտահայտեք մտքեր, որը մեզ կառաջնորդի դեպի հզոր Հայաստան: Ի՞նչ է չեք ընդունում, որ տարիներով անորոշության ենք գնացել: Բոլոր կուսակցություններին հորդորում և խնդրում եմ՛ այն ինչ ժամանակին Ձեր ծրագրերոմ զետեղվել են և չեն իրականացվել,ապա փորձեք այս պահից սկսած այն գոնե 50 -ով իրագործել և ամեն ինչ կհարթվի՝ կվերացվի փողի կուռքը և կարժեվորվի մարդ էակը…