Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական ինստիտուտները սարքել եք ոտքի փալաս ու գոռգոռում եք, թե մարդկանց կփռեք ասֆալտին. Վարուժան Բաբաջանյան

Նոյեմբեր 27,2018 14:50

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  կողմից առաջադրված Վարուժան Բաբաջանյանի խոսքով՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը թողնում է մսուր-մանկապարտեզի տպավորություն. «Քանի որ մենք ցուցակներում ունենք քաղաքականությամբ չզբաղված ու պատահականորեն այստեղ հայտնված մարդկանց, դրա համար էլ նման տպավորություն ունեմ: Իրականում այս քարոզարշավը շատ անորակ է»:

Խոսելով այն մասին, թե ինչ հարցերով են քաղաքացիները դիմում իրենց, Վարուժան Բաբաջանյանն ասաց. «Երեկ ես քարոզարշավը սկսեցի մանկավարժների հետ մեծ հանդիպումով: Քանի որ ես ևս մանկավարժ եմ, դասախոսում եմ, քարոզարշավն այդպես սիմվոլիկ սկսեցինք՝ քննարկելով կրթական հարցեր»:

Վարուժան Բաբաջանյանն ընդգծում է նաև, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում չի տեսնում վարչական ռեսուրսի չարաշահման պետական հրաման. «Վարչական լծակների օգտագործումը ոչ թե կառավարության հրահանգն է, այլ թեկնածուները, ովքեր ազդեցիկ չեն, նրանք իշխանության անունից մոտենում են քաղաքացիներին, փորձում ձայն հավաքել, որպեսզի հետագայում պաշտոն ստանան»:

Բանախոսը, անդրադառնալով նաև Նիկոլ Փաշինյանի «ասֆալտին փռելու» հայտարարություններին, ասաց. «Մեր պետական ինստիտուտները ոտքի փալաս են սարքում: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու՞ է ամեն անգամ որևէ երևույթից հետո Նիկոլ Փաշինյանը գոռգոռում, թե մարդկանց կփռի ասֆալտին: Վերջիվերջո սա պետություն է, ոչ թե բոստան»:

Բաբաջանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող պետությունը ղեկավարել՝ հենվելով էմոցիաների վրա:

Մարիամ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930