Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցահասակ երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել մեկ այլ անչափահասի

Նոյեմբեր 27,2018 14:16

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցահասակ երիտասարդի դանակահրության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 12-րդ դասարանի աշակերտին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018թ. հունվարի 29-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, դասերն ավարվտելուց հետո, Ավան վարչական շրջանի դպրոցներից մեկի երկու աշակերտները, ովքեր եղբայրներ են, դպրոցի բակում վիճաբանել են նույն դպրոցի երկու աշակերտների հետ:

Քննությամբ պարզվել է, որ վիճաբանությունը հետագայում՝ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, շարունակվել է Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի շենքերից մեկի բակում՝ ավտոտնակների մոտ: Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ եղբայրներից մեկը՝ ծնված 2001 թվականին, իր մոտ գտնվող դանակով հարվածել է հասակակցին՝ ծնված 2001 թվականին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով  կրծքավանդակի և որովայնի շրջանների ծակած-կտրած թափանցող վերքերի, թոքի և լյարդի վնասումների ձևով, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930