Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտենք ոմանց պահեստների տեղը, ունենք լուսանկարներ». Փաշինյանը կոչ է անում պատրաստվել

Նոյեմբեր 27,2018 14:03

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպիտակում, երբ  անդրադարձավ դաշինքի պատգամավորի թեկնածու, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի՝ քննադատված  հայտարարությանը, դիմեց նրան քննադատողներին, այդ թվում՝ որոշ ՀՀԿ-ականներինծ, Մանվել Գրիգորյանին պաշտպանողներին եւ ասաց. «Ձեզանից ոմանք նույնպիսի պահեստներ ունեն որոշ տեղերում, մենք էլ գիտենք այդ պահեստների տեղը, ունենք լուսանկարները, բացահայտել ենք: Շատ բան չենք ասում, որովհետեւ ազգային անվտանգության եւ պետական գաղտնիքի խնդիր կա»:

Ապա Փաշինյանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազին հրահանգել է ուսումնասիրել, թե ինչ սնունդ է մատակարարվում զինվորին. «Հատ-հատ գտնելու եմ որոշներին եւ պատասխանատվության ենթարկելու՝ ինչ կոչում էլ ունենան»: Վարչապետի պաշտոնակատարը, կրկին դառնալով Սասուն Միքայելյանին քննադատողներին, նրանց «ազատամարտի պաշտպաններ» անվանեց, ապա նշեց. «Սերժ Սարգսյանի եղբոր բանկային հաշվում երեսուն միլիոն դոլար կա: Ոչ-ոք չհարցրեց՝ այդ որտեղի՞ց այդ գումարը, այն դեպքում, երբ զինվորը ներքնազգեստ չունի, ա՜յ թալանչի ստահակներ: Բոլոր միլիոնների հետեւից գնալու ենք եւ ձեռքներիցդ առնելու: Այդ բոլոր փողերը պետք է վերադարձվեն բանակին եւ ժողովրդին: Պատրաստվե՜ք: Ձեռքներիցդ առնելու ենք ձեր թալանած վերջին կոպեկը»:

Ապա Փաշինյանը շեշտեց. «Չեմ բացառում, որ այս գործընթացի արդյունքում ոմանք բոմժ դառնան, որովհետեւ բոմժ են եղել, նրանք պետք է վերադառնան իրենց նախնական կարգավիճակին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի իննին տեղի կունենան արտահերթ ԱԺ ընտրությունները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930