Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին պատկանող «Բաց հասարակություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է դադարեցնել իր աշխատանքը Թուրքիայում, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով հիմնադրամի թուրքական մասնաճյուղի ներկայացուցիչ Կայա Հեյսեին:
«Նման առաջարկ արվել այն բանից հետո, երբ վերջին օրերին մեր գործունեության և չարաշահումների մասին լրատվամիջոցներում հայտնվեցին չհիմնավորված մեղադրանքներ, որոնք անհնարին դարձրին մեր աշխատանքի շարունակությունը»,- ասել է Հեյսեն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սորոսի հիմնադրամը ֆինանսավորել է 2013թ. Թուրքիայի բողոքները: Նա ամերիկացի ֆինանսիստին անվանել է «հունգարացի հրեա», որը գումար է ծախսում «ազգերը պառակտելու և երկրները կործանելու համար»:
Հեյսեի խոսքով՝ հիմնադրամն իր ողջ գործունեությունը իրականացրել է թուրքական օրենսդրության համաձայն և թուրքական մարմիններին տեղեկացրել է արտասահմանից բոլոր նվիրատվությունների մասին:
Հիշեցնենք, որ 2013թ. Թուրքիայում բողոքներ սկսվեցին Ստամբուլում Գեզի այգու տեղում առևտրի և զվարճանքի կենտրոն կառուցելու վերաբերյալ իշխանությունների որոշումից հետո:
Բողոքի ցույցերը վերաճեցին կառավարության քաղաքականության դեմ բողոքի, որի ընթացքում 3 մարդ զոհվեց և ավելի քան 4700 մարդ վիրավորվեց:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ