Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զավեն Խաչիկյանի «Կարս էն Քարշ» անհատական ցուցահանդեսը՝ Տորոնտոյում

Նոյեմբեր 27,2018 13:49

Այս տարի լրանում է Տորոնտոյի Ս. երրորդություն հայ առաքելական եկեղեցու 90 ամյակը: Այդ առիթով եկեղեցու հովանու ներքո գործող Բարև մշակութային կենտրոնը կազմակերպել է լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Կարս էն Քարշ» խորագրի ներքո ընթացող անհանտական ցուցահանդեսը, որի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին՝ եկեղեցու «Մարալ Իշխանեան» սրահում: Զավեն Խաչիկյանը Երևանից Տորոնտո էր մեկնել ներկա գտնվելու իր աշխատանքների ցուցահանդեսին:

Պատմական հայրենիքի, արցախյան շարժման, Հայաստանի բնապատկերների, ինչպես նաև հայտնի ու անհայտ մարդկանց դիմանկարները մեծ հետաքրքրություն առաջացրին ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվողների մոտ: Տարեց ու երիտասարդ մարդիկ զննում, հիանում էին լուսանկարներով, հարցեր ուղղում լուսանկարչին, հիշողության գիրկն ընկնում՝ նորից վերապրելով իրենց հայրենիքի հանդեպ կարոտն ու սերը:

Ցուցահանդեսի բացմանը հատուկ խոսքով է հանդես եկել Տորոնտոյի Կանադայայոց թեմի փոխառաջնորդ, Ս. երրորդություն հայառաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զարեհ Ավագ քահանա Զարգարյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև դերասան Վարդան Պետրոսյանը:

Նույն օրը արվեստասերները հնարավորություն են ունեցել զրույց-քննարկում ունենալ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի հետ: Զրույցը վարել է լրագրող Մերի Մուսինյանը:

«Կարս էն Քարշ» ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 2-ը:

Զավեն Խաչիկյանի լուսանկարները հայտնվել են Բրիտանական գրադարանի, “Paris-Musées”-ի, Ինդիանա համալսարանի մամուլի և շատ այլ հրատարակչությունների հրատարակած մեկ տասնյակից ավելի գրքերում: Խաչիկյանն իր թեմատիկ աշխատանքների ցուցահանդեսներ է կազմակերպել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում և Հայաստանում:

Ստացած մրցանակների թվում են «Տարվա լավագույն ֆոտոլրագրող» և ՀՀ Նախագահի մրցանակը:

Տորոնտոյի Բարեւ կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930