Ընտրապայքարին մասնակցող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այսօր քարոզարշավը սկսեցին Արաբկիր համայնքից՝ մանդարիններ եւ բուկլետներ բաժանելով: Ողջ օրվա ընթացքում նույն ոգով քարոզարշավը կշարունակվի Դավիթաշենում եւ Աջափնյակում: Երբ կուսակցությանը պատկանող մեքենան կանգնեց եւ քարոզարշավի մասնակիցները իրենց պայուսակները սկսեցին «լիցքավորել» մանդարիններով, զավեշտալի մի դեպք գրանցվեց. տարեց մի քաղաքացի մոտեցավ եւ հետաքրքրվեց, թե ինչ արժե մանդարինը: ՔՈ-ի ներկայացուցիչներն ասացին, որ անվճար է եւ քաղաքացուն մանդարին առաջարկեցին: Վերջինս տարակուսեց, շփոթվեց:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Մի տարեց կին էլ կտրականապես հրաժարվեց մանդարինից եւ նախընտրական բուկլետից, իսկ նրա ընկերուհին վերցրեց թե մեկը, թե մյուսը, բայց հայտարարեց՝ բուկլետը ոչ կարդալու է, ոչ էլ իրեն հետաքրքիր է, ինքը Նիկոլի ընտրողն է: Տարեց կինը երկու բանում հաստատ է համոզված. նախ՝ որ Նիկոլը իր թոշակը բարձրացնելու է, «ոչինչ, մի քիչ կաշխատի, հետո կբարձրացնի», հետո՝ որ ինքը հնի վերադարձ չի ուզում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ