«Լուրեր կան, որ որոշ «մտահոգներ» Սպիտակի դպրոցները փորձում են ներգրավել քաղաքական գործընթացում: Սա պետք է մերժել եւ արմատախիլ անել»,-Սպիտակում այսօր նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց Կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
«Այդ մտահոգներին պետք է ասել՝ գնացեք ձեր բիզնեսներով զբաղվեք, ձեր տեղը խելոք նստեք եւ մի խառնվեք քաղաքական գործընթացին: Ես ուզում եմ, որ ուսուցիչը մեջքը պարզած քայլի: Պապս մեծ հեղինակություն էր այս քաղաքում: Ուզում եմ, որ այսուհետեւ ամեն քաղաքում ուսուցիչը հենց այդպիսին լինի՝ հարգված եւ սիրված»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ «Իմ քայլը» դաշինքի գործողություններն ուղղված են լինելու ուսուցիչների վարկանիշի բարձրացմանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ