Այսօր՝ նոյեմբերի 27-ին ժամը 10-ի սահմաններում տնեցիները հայտնաբերել են Հաղթանակ գյուղի 28-ամյա բնակչի դին: Մահացածի ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ, տան 2 տղաները Ռուսաստան արտագնա աշխատանքի են մեկնել, 3-րդ տղան խնամել է իր հիվանդ մորը: Հաղթանակից հայտնում են, որ ընտանիքը վերջերս Բագրատաշենում տուն է գնել:
Երիտասարդն առողջական որեւէ խնդիր չի ունեցել: Նա կախվել է մոտավորապես ժամը 6-ի սահմաններում, հակավորման թելով, իր սենյակի լուսավորման ջահից: Հաղթանակցիների տեղեկություններով՝ չամուսնացած երիտասարդը ընկերական մեծ շրջապատ չուներ, շփվելու հակում չուներ:
Դեպքի վերաբերյալ հայտնել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, քննություն է կատարվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ