Վերլուծելով Հայաստանում ձևավորված իրողությունը, մասնավորապես՝ արտահերթ ընտրությունների անցկացումը հին ընտրական օրենքով, որի դեպքում ժամկետները խիստ սահմանափակվում են, և 12 օրում հնարավորություն չի ընձեռվում լիարժեք քարոզչություն իրականացնել։ Միաժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը և ձևավորված զգացմունքային միջավայրը, ինչպես նաև իշխանությունների կողմից նախորդ ռեժիմի ներկայացուցիչների ներգրավումն ընտրական գործընթացներում, որոնք, իրենց զինանոցում ունենալով վարչական ու ֆինանսական ռեսուրսների չարաշահումների մեծ ավանդույթ, որի օգտագործման ազդակները նկատելի են և վտանգում են հռչակված ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացումը։
Իսկ ռեյտինգային քվեարկությունը լուրջ հնարավորություն է ընձեռում ԱԺ սողոսկելու ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում մեր պետականությանը, և գործող ական է դառնալու արտաքին ուժերի ձեռքին, ինչի ականատեսը եղանք հոկտեմբերի 2-ին։
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ ԺՀԿ քաղաքական խորհուրդը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին չմասնակցել, միաժամանակ նկատի ունենալով «Սասնա Ծռերի» անմնացորդ նվիրվածությունը մեր պետականությանն ու ժողովրդին, նրանց՝ Արցախի հարցում սկզբունքային դիրքորոշումը, ԺՀԿ-ն անելու իրենից կախված հնարավորը, որպեսզի «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն ԱԺ-ում ծանրակշիռ ներկայացված լինի, ինչը լուրջ երաշխիք կհանդիսանա հեղափոխության արժեքների պահպանման՝ ապահովելով հեղափոխության լիարժեք ու վերջնական հաղթանակը։
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
քաղաքական խորհուրդ