Քոնիայում (Թուրքիա) ընթացող U16 շախմատիստների համաշխարհային օլիմպիադայի մեկնարկային տուրում կրած անսպասելի պարտությունից հետո Հայաստանի պատանիների հավաքականը երկու անընդմեջ հաղթանակ է տոնել:
Երկրորդ տուրում մեր շախմատիստները 3,5:0:5 հաշվով առավելության են հասել Ղրղզստանի, երրորդում 2,5:1,5 հաշվով՝ Դանիայի իրենց հասակակիցների նկատմամբ եւ թիմային չորս միավորով 46 թիմերի մեջ բարձրացել են 17-րդ հորիզոնական:
Այսօր Հայաստանի մրցակիցը Պորտուգալիան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ