Ամենաբարդը, անշուշտ, ընտրողի վիճակն է՝ ում ընտրել, ինչպես կողմնորոշվել այս բազմազանության մեջ, երբ ժամանակը շատ կարճ է, խոսողները՝ շատ, խոստումները՝ ծով։ Ամենակարեւոր գործոնը թերեւս քաղաքական ընտրություն կատարելու հանգամանքը պետք է լինի։ Այսինքն, ընտրողը չքվեարկի հարեւան-բարեկամի խնդրանքով կամ «Պողոսն ընտրվի՝ մի օր ինձ պետք կգա» տրամաբանությամբ, դա կլինի ապաքաղաքական ընտրություն։ Իսկ ընտրությունը քաղաքական է, երբ որեւէ ուժի ձայն ես տալիս՝ գիտակցելով, որ այդ ուժը կարող է մասնակից լինել երկրի կառավարմանը, որ դու կուզենայիր, որ նրա ներկայացուցիչները լինեին հարց լուծողների շարքերում, նրանց կվստահեիր վարչապետի ու նախարարների պաշտոնները, չէիր ամաչի, եթե նրանք արտերկրում ներկայացնեին քո պետությունը։ Անշուշտ, պետք է նաեւ հաշվի առնել մի կարեւոր հանգամանք՝ եթե դու քվեարկում ես անցողիկ շեմը չհաղթահարած ուժի օգտին, եւ այդ ուժը չի անցնում խորհրդարան, քո քվեն գումարվում է այն կուսակցությունների քվեներին, որոնց դու չես ցանկացել ձայն տալ։ Ուստի կարեւոր է նաեւ, որ քո քվեին արժանացած ուժն այլոց քվեներին էլ արժանանա՝ գոնե եւս մի 80 հազար հոգու։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: