Լրահոս
Օրվա լրահոսը

Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա. գործը հասավ թայ-բրեքին

Նոյեմբեր 27,2018 10:50

Լոնդոնում շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի 12-րդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ գործող չեմպիոնն ու հավակնորդը նախատեսված բոլոր դասական պարտիաներում բաժանում են միավորը:

Հիմա կանոնակարգով մրցակիցները պետք է խաղան 25 րոպեանոց չորս պարտիա՝ յուրաքանչյուր քայլին +10 վայրկյան ավելացումով: Հավասարության  դեպքում կկազմակերպվի կայծակնային երկու պարտիա՝ 5 րոպե + 3 վայրկյան յուրաքանչյուր քայլին ձեւաչափով: Եթե այստեղ էլ հաղթողը չորոշվի, կնշանակվի հինգ րոպե տեւողությամբ եւս երկու պարտիա: Կրկին հավասար արդյունքի դեպքում գործը կհասնի արմագեդոնին՝ մահվան պարտիային, որտեղ ոչ-ոքին հաղթանակ բերում է սեւ խաղաքարերով հանդես եկողին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930