Բելառուսի հանրային հեռուստատեսությունը ռեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մինսկ կատարած այցի մասին: Հեռուստաալիքը հրապարակել է Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև ադրբեջանցի և բելառուս նախարարների բանակցությունների՝ մինչ այժմ չհրապարակված կադրեր:
Ռեպորտաժի հեղինակները հատուկ ուշադրություն են դարձրել, թե ինչ ջերմորեն է Լուկաշենկոն ընդունել և ճանապարհել Իլհամ Ալիևին: Հաղորդավարը նշում է, որ այդ կադրերի նկատմամբ կիրառելի է «առանց մեկնաբանությունների» արտահայտությունը:
«Իսկական ընկեր, որի վրա միշտ կարելի է հույս դնել»,- այսպես Իլհամ Ալիևի մասին բազմիցս արտահայտվել է Ալեքսանդր Լուկաշենկոն, ասում է հաղորդավարը:
Ռեպորտաժում նշվում է, որ բարդ ժամանակահատվածում՝ 2011թ., ադրբեջանական գազը մուտք գործեց բելառուսական նավթավերամշակող գործարան: Բացի դրանից, Ռուսաստանի հետ հատկապես սուր էներգետիկ վեճերի ժամանակ հենց Ադրբեջանը արագ վարկով աջակցեց Բելառուսին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ