Նոյեմբերի 21-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ որոշել է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ: Արձակուրդում գտնվելու ընթացքում մարզպետին փոխարինում է նրա տեղակալ Տիգրան Թամրազյանը:
Վահե Ղալումյանը «Իմ քայլը» դաշինքից Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածու է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ