Լրահոս
Օրվա լրահոսը

«Սթափվե՛ք, տղանե՛ր». Վիտալի Բալասանյանի հայտարարությունը

Նոյեմբեր 26,2018 20:55

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն, արձագանքելով այսօր ՀՀ Թալին քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ելույթին, թե ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, հանդես է եկել հայտարարությամբ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է.

«Ցավով պետք է արձանագրեմ այն, ինչ տեղի է ունենում Մայր Հայրենիքում:

Արցախյան ազգային ազատագրական պայքարը, որի հիմքը վերջապես դրվեց 1988 թվականին, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ապրող մի ամբողջ ժողովրդի հաղթանակն է: Արցախի Հանրապետությունը համայն հայության ձեռքբերումն ու հպարտությունն է: Առավել քան զարմանալի ու զայրույթ հարուցող է, որ այս օրերին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, այն շահարկվում ու նսեմացվում է, ի նպաստ ինչ-որ կուսակցական շահերի:

Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած, դրա դաժանություններն ու զրկանքները սեփական մաշկի վրա զգացած Սասուն Միքայելյանին ուզում եմ հիշեցնել, (համոզված եմ, որ «Սասուն ջոկատի» տղաները ևս համակարծիք չեն նրա հետ), որ Հայաստանում վերջին ժամանակներս կատարված հեղափոխությունը չի կարող ավելի մեծ հաղթանակ համարվել, քան Արցախյան ազգային ազատագրական պայքարն է, կամ առավել ևս՝ հայկական երկրորդ Հանրապետության կերտումը: Նմանատիպ հայտարարություններն առնվազն կասկածի տակ են դնում նման մարդկանց մասնակցությունը պետականաշինության գործին: Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի ներկայությամբ:

Սթափվե՛ք, տղանե՛ր»,- ասված է Վ. Բալասանյանի հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մի շտապեք պարոն Բալասանյան՛ այն ինչ տեղի է ունենում զարմանալի երևույթ չէ: Ընկեր Մ. Ս. Գորբաչովի ժամանակ կթվորուհին էլ էր դառնում պատգամավոր: 1 ամիս առաջ այսպիսի մի գրառում կատարեցի <>

  2. Delea says:

    Արցախի Հանրապետություն…
    Ամեն անգամ լսելով այս պոզավոր սուտը (հեղինակ՝ ԼՊՏ) չգիտեմ ուրախանամ թե նորից բարկանամ:Բայց կա մի ճշմարտություն երկրորդ ճշմարտություն չի եղել ու չի լինի:Պատերազմի տարիներին Արցախյան դաշտային հրամանատարները միշտ ել հեռու են եղել Վիտոյից, բայց Սամոյի «45»-ի համար նա եղել է տեղեկատվության ամրոց:

    ԼՏՊ այն ժամանակ կատակով ասեց, ստեղծում էնք Հայկական երկրորդ հանրապետությունը ու մինչեւվ հիմա այդ հեքիաթին հավատում է Վիտոն ու իր նախագահն՝ Բակոն:Մինչեվ երբ էք քամելու Արցախի ժողովրդին, քանի ուշ չի հեռացեք հանգիս որ Արցախն դառնա ոչ թե երկրորդ Հանրապետություն այլ ինչպես որ կարգն է «ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»:

    Ճիշտ ժամանակն է Արցախցուն ոտքի հանել որ ազատվեն այս չարիքներից, դրանք Ռոբի ու Սերժի մնացորդներն են որ Արցախի գլխին մի մեծ չարիք են:

    ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը:

    Դժվար թե հասկանաս Սասունի խոսքերի իմաստը, քանի որ Սասունն ժողովրդական է իսկ դու Վիտո՝ հակա ժողովրդական:

    Էջմիածնի նախկին՝ առանձին գնդի հրամանատար,Աղասի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930