Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսների վաճառքի գումարները յուրացնելու մեջ մեղադրվող կինը համաներմամբ ազատվեց պատժից

Նոյեմբեր 26,2018 19:40

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում էր Բերդ քաղաքի 31-ամյա բնակչուհու դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ հանդիսանալով «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի վաճառքի եւ սպասարկման Բերդի գրասենյակի ավագ մասնագետ եւ նյութական պատասխանատու անձ, 2017թ. սեպտեմբերից մինչեւ 2018թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ուրիշ գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ յուրացրել է իրեն վստահված`գրասենյակում առկա բջջային հեռախոսների վաճառքից գոյացած կանխիկ գումարները եւ դրանք օգտագործել իր անձնական կարիքները հոգալու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով»): Կնոջ հանդեպ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նոյեմբերի 21-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշում է ընդունել համաներմամբ սույն քրեական գործի վարույթը կարճել: Այդ որոշման հիմք է հանդիսացել այն, որ կինը մինչեւ երեք տարեկան երեխա ունի, նրա վերաբերյալ հոդվածը նախատեսում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում, իսկ համաներումը վերաբերում է առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկվածներին եւ այդ հոդվածներով մեղադրվողներին : Հավելենք, որ կինը հատուցել է բջջային հեռախոսների վաճառքից գոյացած գումարը, որն ինքը յուրացրել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930