«Սասնա ծռերը գալիս են, սա անխուսափելի է: Գալիս են մի քանի հարցեր լուծելու, օրինակ, կանխելու ցանկացած փորձ հայ ժողովրդի տարածքները հանձնելու հետ կապված»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Ըստ նրա՝ բոլորը քաղաքական դաշտում պետք է խելոքանան, որովհետեւ. «Գալիս ենք քաղաքական թափոններից ազատելու քաղաքական դաշտը, գալիս ենք օրենքներով զբաղվելու համար, գալիս ենք վերահսկելու կառավարությունը: Կառավարության անդամներին ուզում ենք հիշեցնել՝ դուք ժողովրդի ծառան եք, մենք կհետևենք, թե ոնց եք դուք աշխատելու: Ափըռ-ցփըռ խոսելը կվերահսկենք, կկանչենք Ազգային ժողով, կպահանջենք պատասխան ամեն մի հայտարարության համար»:
Պատգամավորի թեկնածուն նաեւ ասաց, որ Ազգային ժողովը դարձնելու են գաղափարական մարմին, որտեղ գաղափարներն են բախվում, ոչ թե փողի տոպրակները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ