Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոյեմբերի 26-ի որոշումը` երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, հաղորդում է censor.net.ua պորտալը:
Խորհրդի այդ որոշումը հրապարակվել է առանց 12-րդ կետի, որը գաղտնի է:
Հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Այսօր առավոտյան ռուսական կողմը կրակ էր բացել ուկրաինական ռազմական մոտորանավերի վրա և գրավել երեք նավ: Դրանից հետո պաշտոնական Կիևը և Մոսկվան փոխադարձ միմյանց մեղադրեցին սադրանքի մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ