Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Միքայելյանն ուղղում է քննադատված խոսքը. «Այս հաղթանակը պակաս չէր, քան հաղթանակն արցախյան պատերազմում»

Նոյեմբեր 26,2018 17:35

Թալինում այսօր ընտրողների հետ հանդիպմանը «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի ասած  խոսքը սոցցանցերում քննադատության արժանացավ: Նա ասել էր, որ հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր է, քան Արցախյան պատերազմում ունեցած հաղթանակը:

Ժամեր անց  մարզում մեկ այլ նախընտրական ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանն ուղղեց իր խոսքը. «Երբ ասացի, որ այս հաղթանակը պակաս չէր, քան արցախյան պատերազմում տարած հաղթանակը, միտքս փոքր ինչ բացեմ: Եթե չլիներ այս հաղթանակը, արցախյան հաղթանակը մենք կարող էինք կորցնել: Դրա համար, ժողովուրդ ջան, վախի մթնոլորտ այլեւս չկա»:

Սասուն Միքայելյանն ընտրողներին կոչ արեց սերունդներին թողնել ազատ եւ անկախ Հայաստան. «Նախորդ բռնապետերը մտածում էին, թե անպարտելի են, բայց «քաջ Նազարների» ժամանակն անցել է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հմմմ…

    Կայ մի օտարալեզու ասացուածք, որ կարելի է թարգմանել այսպէս՝ «մեյ մը որ ատամնամածուկը տուփէն դուրս սաղը սեղմեցիր, անհնար է ետ մէջը մտցընելը…»… որ փորձես, աւելի մունտառ կ’ընես… : (Նորէն ալ, չես գիտեր… Ասում են թէ Հայաստանում այլեւս կախարդական փայտիկ կայ…)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930