Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանի կոչը տնային տնտեսուհիներին՝ նայեք կարագի ու մսի գները

Նոյեմբեր 26,2018 14:30

ՀՀԿ-ականը ուղերձ հղեց տնտեսվար կանանց՝ իրենց ամենօրյա պառողական զամբյուղը հաշվել ու տեսնել՝ իրե՞նց իշխանության ժամանակ էր թանկ, թե՞ հիմա
ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը օրերս հրավիրած ասուլիսում քննադատեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ու բերած բյուջեի նախագիծը: Անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ Գագիկ Մինասյանը դժգոհեց, որ երկրում բարձր գնաճ կա:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Մինասյանին հարցրեցինք՝ գնաճի հետ կապված ձեր իշխանության ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ էր առել ձեր իշխանությունների ներկայացրած ցուցանիշները, նա ասում էր, որ չնայած Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրում է տարեկան 2,6 տոկոս գնաճ, սակայն իրականում հետեւյալ կերպ է դա կատարվում՝ կանաչ սոխը, ասենք, գների իջեցում է ունենում 18 տոկոսով, խառը կանաչու գներն են իջնում, սխտորի գներն են իջնում ու արդյունքում ընդհանուր տարեկան ցուցանիշը գնանկման ստանում եք 2,6 տոկոս, ի՞նչ կասեք այդ մասին ու հիմա, երբ ասում եք՝ գնաճ կա, այսինքն, այդ սոխ, սխտորն ու խառը կանաչին գնելու հնարավորությունն էլ չկա՞: Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Ես արդեն իշխանության մեջ չեմ շատ վաղուց եւ այդ առումով պատասխան չեմ կարող տալ: Ես ձեզ կարող եմ խորհուրդ տալ, որ գնաք շուկա եւ երկու ապրանքի գին նայեք ընդամենը՝ կարագը եւ միսը ու համեմատեք, համոզված եմ, կհիշեք 5-6 ամիս առաջվա գները: Տեսեք ու համեմատեք»:

Մեր դիտարկմանը, որ կարագը ձեր իշխանության ժամանակ էլ էր թանկացել՝ Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Բան չունեմ ասելու, ես ձեզ ասում եմ՝ գինը նայեք ու համեմատեք 6-7 ամիս առաջվա գների հետ»:

Մինասյանը հորդորեց մսից ու կարագից բացի դիտարկել նաեւ սոխի ու սխտորի գները. «Ես ուզում եմ, որ դուք այդ եզրակացությանը գաք: Ես ուզում եմ, որ մեր տնային տնտեսուհիներն իրենց ամսական ծախսի հետեւանքով գան այդ եզրակացության: Ես դիմում եմ բոլոր տնային տնտեսուհիներին, որպեսզի իրենք իրենց ամսական ծախսը վերածեն կորուստների»:

Մեր դիտարկմանը, որ բանանը, օրինակ, էժանացել է՝ Գագիկ Մինասյանն արձագանքեց. «Բա հենց այդ է, ձեզ թվում է՝ մեր տնային տնտեսուհիները բանան չե՞ն գնում, թող հաշվեն իրենց զամբյուղը, տեսնեն ինչքան է թանկացել: Դուք շատ լավ հասկացել եք իմ ուղերձը: Իմ ուղերձն ուղղված էր մեր բոլոր տնային տնտեսուհիներին՝ գնացեք, գնեք եւ գնահատեք»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» , 24.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930