Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ Լուսավոր Հայաստանը զղջալու առիթ ունի». Մանե Թանդիլյան

Նոյեմբեր 26,2018 13:45

«Մեր ձայնն այնքան բարձր է հնչել միշտ ու ամենուր, որ որևէ մեկի համար դա կասկածի տեղիք չի տալիս: Անկախ քաղաքական գործիչներն են, որ կարող են գործել որպես ընդդիմություն»,- Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի մոտակայքում քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության  անդամ Մանե Թանդիլյանը:

Հարցին՝ ինչպե՞ս են հանրությանն ապացուցելու, որ իրենք իրոք ընդդիմադիր են, Մանե Թանդիլյանը պատասխանեց՝ մեր գործիչների, թիմի որևէ կախվածություն որևէ մեկից չկա, և դրա ազդեցությունը չի լինելու: Այնուհետև հավելեց. «Անկախ և արժանապատիվ քաղաքական գործիչները կարող են ընդդիմախոս դառնալ, որոնք որևէ կախվածություն չունեն որևէ մեկից ու որևէ բանից: Մեր քաղաքացիները դա տեսնելու են, գիտեն, այնպես որ Լուսավոր Հայաստանն ունենալու է իր ծանրակշիռ տեղը»:

Մանե Թանդիլյանի հավաստմամբ՝ իրենք լինելու են այնպիսի ընդդիմություն, որը միայն չի քննադատում, այլ նաև զսպում է. «Թույլ չենք տալու որևէ իշխանության, անկախ՝ ինչ ճանապարհով է եկել, շեղվի Հայաստանը լավագույն պետություն դարձնելու ճանապարհից»:

Ըստ Մանե Թանդիլյանի՝ ընտրություններից հետո պարզ է լինելու՝ ով ինչքան քվե ունի, և դրանով որոշելու է իր դիրքը քաղաքական դաշտում. «Այո, իշխանությունն արդեն պարզ է, լրացուցիչ կոալիցիոն ուժերի կարիք չի լինի: Ճիշտ է, որ ԱԺ ընտրություններից հետո պարզ է լինելու՝ ով է ընդդիմությունը: Չեմ կարծում, որ քաղաքացիները մոռանում են, նրանք լավ հիշում են՝ ինչպես ենք խոսել, ինչի համար, մեր քաղաքացիներից ով հեղափոխական թիմ է ուզում, գիտի իր ընտրությունը, ով կառուցող թիմ է ուզում, որ կերտեն, գիտեն՝ ում ձայն տան»:

Հարցին՝ քաղաքացիներն այդպես էլ զղջման խոսք չլսեցին Լուսավոր Հայաստանից, քանի որ նա չէր աջակցում հեղափոխությանը, Մանե Թանդիլյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, որ Լուսավոր Հայաստանը զղջալու առիթ ունի: Ամեն բան, ինչ ելնում է մեր տեսլականից, ծրագրերից, արել ենք: Մենք կանգնած ենք եղել այն դիրքերում, որտեղից  բոլոր հնարավոր գործիքներով աջակցել ենք հեղափոխության արժեքներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930