77 տարեկանում մահացել է իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մահվան պատճառները չեն հաղորդվում: Նշվում է, որ ռեժիսորը մահացել է Հռոմում՝ ծանր հիվանդությունից հետո:
Բերտոլուչին հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ «Վերջին տանգոն Փարիզում», «Երազողները», «Քսաներորդ դար», «Վերջին կայսրը» և այլն: Վերջինս «Օսկար» է ստացել 10 անվանակարգերում, այդ թվում «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր» և «լավագույն ադապտացված սցենար»:
2011թ. ռեժիսորը Կաննի կինոփառատոնի ժամանակ ստացավ «Ոսկե արմավենու ճյուղ»՝ կինոարդյունաբերության մեջ ունեցած ներդրման համար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ