Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Դեկտեմբերին ՀՀ-ում կբացվի կենցաղային տեխնիկայի արտադրության 1-ին գործարանը»

Նոյեմբեր 26,2018 13:17

«Ի՞նչ փոփոխություններ ենք տեսնելու 2019թ.-ին: Մենք ասում ենք, որ միկրոբիզնեսն ամբողջությամբ ազատելու ենք հարկերից: Դա նշանակում է, որ, օրինակ, Թալինում գործող հիմնարկները, այդ թվում՝ առեւտրի կրպակները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը, ազատվելու են հարկերից: Սա աշխատանքի խրախուսման մեր քաղաքականության արդյունքն է»,-Թալինում այսօր ընտրողների հետ  հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ ԱԺ ընտրությունները:

Մյուս փոփոխությունը, որը մատնանշեց Փաշինյանը, հետեւյալն է. «Բոլոր անհատ տաքսու վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից: Մարզում վարորդը մեկ ամիս տաքսի քշելու համար ութ հազար դրամ է վճարում: Մենք ազատելու ենք նրան դրանից: Մարդիկ կկարողանան աշխատանքից դուրս՝ ճանապարհից ուղեւոր տեղափոխել: Կուզի՝ անվճար թող տանի, բայց հիմա նման բան անողին բռնեն՝ կտուգանեն: Տուգանքների համակարգն էլ վերափոխելու ենք»:

Ապա Փաշինյանը տեղեկացրեց, որ վարորդների համար ներդրվելու է բալային համակարգ, որի արդյունքում լկտի վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից. «Բացի այդ, ոչ միայն երեխաներին հնարավորություն ենք տալու պետբյուջեի հաշվին տարին առնվազն մեկ անգամ թատրոն, կինո եւ թանգարան գնալ, այլեւ արվեստն ենք մոտեցնելու երեխաներին: Արվեստագետներն իրենք են մտնելու դպրոցներ: Մյուսը՝ միջոցներ ենք ձեռնարկելու, որ ՀՀ-ն կրկին դառնա արդյունաբերական երկիր: Պետք է բացվեն նոր գործարաններ՝ մի քանի հազար աշխատողներով: Այսօր մի քանի այդպիսի նախագծեր են քննարկվում: Դեկտեմբերին կբացվի ՀՀ նորանկախ պատմության առաջին գործարանը, որը կենցաղային տեխնիկա է արտադրելու, օրինակ՝ հեռուստացույց: Հեռուստացույցի հայկական բրենդ է լինելու: Այլ բաներ էլ կան, որ վախենում եմ բարձրաձայնել, գուցե սնահավատություն է»: Նիկոլ Փաշինյանը նաեւ բացահայտեց, որ օրերս հանդիպել է հայտնի գործարարի հետ, որն ասել է՝ իր հայրենիքում գործարան է բացելու: Թե որտեղ, Փաշինյանը չցանկացավ մանրամասնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930