Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Սլովենիայում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում պահպանում է առաջատարի դիրքը:
Հանդես գալով 50-ից բարձր տարիք ունեցողների խմբում՝ հայ վետերանը յոթ տուրում կորցրել է ընդամենը մեկ միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավորով եւ լրացուցիչ գործակիցներով երկրորդ տեղում է Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Բագատուրովը: 5,5-ական միավորով նրանց հետապնդում են իսլանդացի Հենրիկ Դանիելսենը, վրացի Զուրաբ Ստուրուան եւ ռուսաստանցի Եվգենի Կալեգինը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Զարմացած եմ թե ինչպես կարելի է հիմա անդրադառնալ այս առաջնությանը այդքան ուշ։ ՀՇՖ-ի կայքում ոչ մի նորություն չկա այս մասին։ Ինչու չունենք 65+ խմբում մասնակից, միթե ամբողջ Հայաստանում չկա 65+ շախմատիստ։ 99 տոկոսով վստահ եմ, որ խնայվել են ինքնաթիռի տոմսի փողերը։ Այս սխալ մոտեցումը կիրառվում է ոչ միայն շախմատում, այլ նաև մեր մյուս հենակետային սպորտաձևերում։ Միայն տեսեք թե Գերմանիան քանի մասնակից ունի`
http://chess-results.com/tnr361547.aspx?lan=1&art=25&fedb=GER&turdet=YES&flag=30
Այդպես ենք հարգում մեր տարեց շախմատիստներին։ Դրա համար էլ Գերմանիան Գերմանիա է, իսկ Հայստանը` Հայաստան։