Հարգելի քաղաքացիներ,
Վերջին օրերին Սոցիալական ապահովության ծառայություն են այցելում
տարբեր կենսաթոշակառուներ՝ հայտնելով, որ միջին տարիքի ռուսախոս
երիտասարդ իրենց հրավիրել է Ծառայության վարչական շենք (ք. Երևան,
Նալբանդյան 13 հասցեով)՝ որոշակի օգնություն ստանալու համար, առանձին
դեպքերում չհայտնելով հրավիրելու նպատակը, ասում է. «Գնացեք Ծառայություն՝
ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ (հանրային ծառայության
համարանիշ) և կենսաթոշակառուի վկայական:»
Կենսաթոշակառուները այցելելով Ծառայություն՝ պարզաբանում ստանալուց
հետո դժգոհություն են հայտնում:
Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգված է և պաշտոնապես
հայտարարում է, որ Ծառայության կողմից նման նախաձեռնություն չկա:
Խնդրում ենք շահառուներին նման իրավիճակում Ծառայության անունից
իրենց բնակարան այցելող անձի նկատմամբ ցուցաբերեն բարձր զգոնություն,
անպայման պահանջեն ծառայողական վկայականը, անհրաժեշտության դեպքում
դիմեն ԹԵԺ ԳԻԾ 114 ծառայություն:
Միաժամանակ Ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքերի առիթով
հաղորդագրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:
Հարգանքով՝ Սոցիալական ապահովության ծառայություն