Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը  համակարգչային դասարաններ նվիրեց Խաչիկ և Շաղատ սահմանամերձ գյուղերի դպրոցներին

Նոյեմբեր 26,2018 12:03

Աշխատաշուկայում երիտասարդների մրցունակությունը որոշվում է կրթության որակով: Անհնար է ապահովել բարձր որակ առանցժամանակակից համակարգչային տեխնիկայի: Ժամանակակից  տեխնիկայի առկայությունը դպրոցներում հնարավորություն է ընձեռում աշակերտներին խորացնել իրենց գիտելիքները, զարգացնել հմտությունները, մասնակցել մրցույթներին:
Յունիբանկը, հետամուտ լինելով այս խնդրին, սահմանամերձ դպրոցներին նվիրում է ժամանակակից համակարգչային դասասենյակներ:

Օրերս Յունիբանկի աջակցությամբ դասարաններ բացվեցին ևս երկու սահմանամերձ գյուղերում`  Խաչիկում և Շաղատում: Այսպիսով, այս տարի  բանկի  նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի 7   դպրոցներում  արդեն իսկ բացվել են համակարգչային դասարաններ կամ «Արմատ» ինժեներական  լաբորատորիաներ:

– Դասասենյակում տեղադրվել է տաս նոութբուք, ուսուցչի մեկ համակարգիչ և ինտերակտիվ գրատախտակ,- ասում է Խաչիկի դպրոցի տնօրեն Քաջիկ  Խաչատրյանը:-  Տեխնիկան ձեռք է բերվել  Յունիբանկի կողմից: Բանկի ֆինանսավորմամբ դասասենյակը նաև վերանորոգվել և կահավորվել է: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ ոգևորությամբ են մեր աշակերտներն այցելում դասերին, ինչ ոգևորությամբ են գիտելիքներ ստանում:

Շաղատի դպրոցի տնօրեն Արամ Հարությունյանը նույնպես բարձր է գնահատում  աշակերտների առջև բացված հեռանկարները.

-Ժամանակակից կրթական տեխնոլոգիաները թույլ են տալիս  սահմանամերձ  գյուղերի երեխաներին ստանալ նույն գիտելիքները, ինչ և մեծ քաղաքներում: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք Յունիբանկին օգնության  համար: Յունիբանկի շնորհիվ սահմանամերձ շրջանների դպրոցներում համակարգչային դասարանները գնալով ավելանում են:

Դեկտեմբերին Յունիբանկը նախատեսում է ևս մեկ համակարգչային դասարան բացել: Այս անգամ`  Սպիտակ քաղաքում: Արդեն հաջորդ ամիս աշակերտները  կկարողանան  մուտք գործել ժամանակակից տեխնիկայով հագեցած նոր  համակարգչային դասարան:

Հայաստանի սահմանամերձ դպրոցներին համակարգչային տեխնիկայով ապահովելը երկարաժամկետ  ծրագիր է, և մենք կշարունակենք այն իրականացնել 2019  թվականին ևս», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: – Երիտասարդ սերնդի մասին հոգ տանելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, և մենք ուրախ ենք, որ  հնարավորություն ունենք աջակցելու կրթական գործընթացին:  Մենք կշարունակենք օգնել դպրոցներին` նպաստելով որակյալ կրթություն  ապահովելու հարցում:

Համակարգչային դասարանների բացմանը, արդեն ավանդույթի համաձայն, հաջորդեց կարճ վիկտորինան, որի հաղթող երկու դպրոցականներին Յունիբանկը  նվիրեց անհատական ​​նոութբուքեր :

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930