Հայաստանի մարմնամարզիկները Գերմանիայի Գոտբուս քաղաքում անցկացված Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում չկարողացան մեդալ նվաճել, թեեւ որակավորման փուլում Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) ու Արթուր Թովմասյանը (օղակներ) ութ ուժեղագույնների մեջ մտել էին եզրափակիչ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Գերմանիայից Aravot.am-ին տեղեկացրեց, որ Մերդինյանն ի վերջո զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Արթուրը բավարարվել է 6-րդ տեղով:
Մեր թիմը Գերմանիայից տունդարձի ճանապարհին երեք օր մնալու է Մոսկվայում, որտեղ մասնակցելու է Լարիսա Լատինինայի միջազգային մրցաշարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ