Նոյեմբերի 25-ին, ժամը 17:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեում գտնվող Ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Գ. Ա., ծնված 1978 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ապա մոտակա գովազդային վահանակին: Բախման հետևանքով վահանակը շրջվել է:
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Լ. Կ.-ն (ծնված 1983 թ.), տեղափոխվել են, իսկ մյուս ուղևորը՝ Վ. Կ.-ն (ծնված 1960 թ.), հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՀՀ ԱԻՆ