Սիրելի մտահոգ քաղաքացիներ, օրհնյալ կիրակի բոլորիս:
Միանանք այսօր եկեղեցիներում հնչող աղոթքներին՝ մեր Տիրոջ խաղաղությունն ու սերը խնդրելով առաջիկա բարդ քաղաքական գործընթացներում:
Աստված օգնական բոլորիս:
«Ես մտահոգ եմ եղել և՛ 5 տարի առաջ, և՛ 10 տարի առաջ, և՛ մտահոգ եմ այսօր: Բայց եթե 5 կամ 10 տարի առաջ ես մտահոգ էի, որովհետև ունեի իշխանություն և պատասխանատվություն, և ինձնից կար շատ սպասելիք, որոնց մի մասը արդարացվել է, մի մասը՝ ոչ, ապա այսօր մտահոգ եմ, որովհետև այս 7 ամիսների ընթացքում տեսնում եմ լուրջ մարտահրավերներ մեր պետության, մեր ազգի, մեր հոգևոր և ազգային արժեքների նկատմամբ… առաջին անհրաժեշտության ապրանքները, բանջարեղենը մի քանի անգամ թանկացել են: Մեռան աչքներս կոխելով՝ բանանն էժանացել է, բանանն էժանացել է: Նույնիսկ ժողովուրդը հումորով ասում է Ամանորից հետո սառնարանի դռները որ բացենք, դուխով գլխարկ ենք տեսնելու: Պարոն վարչապետ, դուխով գլխարկով ժողովուրդ չեք կերակրի, տնտեսություն զարգացրեք»:
Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ
Պարոն Շարմազանով, ախր դուք էլ տասը տարի փողկապով ոչինչ արեցիք ժողովրդի համար: Ձեր պաշտելի ղեկավարը բացի որ կշտացրեց սոված հարուստներին ուրիշ ինչ արեց: Քառասուն տոկոս բացարձակ քաղցածներից քանի տոկոսով կշտացրիք: Հիմա եկել էք քննադատ էք դարձել: Ի՞նչ էք առաջարկում: Վերադառնաք պաշտելիին:
Այո, 5000 դրամ բաժանելով չես կերակրի