Ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 26-ին ժամը 11.00-ին կլինեն Թալինում, 13.30-ին՝ Մարալիկում, 15.00 Արթիկում, իսկ ժամը 17-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում:
«Վաղը սկսում է ԱԺ նախընտրական քարոզարշավը, որին ես, իհարկե, պետք է ակտիվորեն մասնակցեմ, դրա համար ուղիղ եթեր եմ մտել գրաֆիկը հրապարակելու համար»,-ասաց Փաշինյանը:
«Հույս ունեմ, որ վաղը կտեսնվենք բարձր եւ հաղթական տրամադրությամբ: Բոլոր դեպքերում էլ հանդիպումները տեղի են ունենալու քաղաքի կենտրոնական մասերում, իսկ մյուս մարզերի հանդիպումների մասին դարձյալ նախօրոք տեղեկատվություն կտամ»,-հավելեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ