Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն ու մեր քաղաքական ճաշակը

Նոյեմբեր 25,2018 12:00

Հայաստանի ներքաղաքական վիճակը չափազանց խառն է: Այսքան խառը երբևէ չի եղել: Չնայած քաղաքական գրեթե բոլոր ուժերը միաձայն ու միահամուռ հայհոյում են հանրապետականներին, և չնայած թվում է թե՝ իրենք շատ հարցերում իրար հետ համակարծիք պիտի լինեն, այդուհանդերձ, իրենք էլ առանձնապես միասնական չեն, և այդ է պատճառը, որ նույնիսկ համակարծիք քաղաքական ուժերը նախընտրական դաշինքներ չեն կազմում, և դաշինքների բացակայության մյուս պատճառը հավանաբար նաև այն է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները պիտի տեղի ունենան ավելի շուտ, քան կուսակցություններն ու քաղաքական ուժերը կհասցնեին դրանց նախապատրաստվել, և քանի որ, փաստորեն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվելու են Հայաստանյան

հեղափոխությունից անմիջապես հետո, բնականաբար, ինչպես սովորաբար տեղի է ունենում, ընտրողների գերակշիռ մեծամասնությունն իր ձայնը տալիս է հեղափոխությունը խորհրդանշող քաղաքական ուժերին, և հավանաբար նաև էդ հանգամանքն էր պատճառ, որ հեղափոխական ուժերն ու հատկապես Փաշինյանի կուսակցությունը շահագրգռված էին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի ունենան հնարավորինս շուտ, մինչդեռ հակահեղափոխական և պահպանողական ուժերը գտնում էին, որ արտահերթ ընտրություններն ինչքան ուշ լինեն՝ այնքան լավ, կամ ավելի լավ կլինի՝ եթե ընդհանրապես Ազգային ժողովի ընտրություններ տեղի չունենան, և ամեն ինչ մնա այնպես՝ ինչպես այս պահին կա, և պատահական չէր, որ արտահերթ ընտրությունների առիթով ծավալվեց բավական սուր բանավեճ, որը, ինչպեսև սպասվում էր, նույնպես ավարտվեց հեղափոխության առաջնորդի ու գործող վարչապետի հաղթանակով, և որոշվեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացնել ամենամոտ ժամկետում, և հիմա բոլորն անհամբեր սպասում են արտահերթ ընտրությունների արդյունքներին, չնայած բոլորն էլ ենթադրում են ու համոզված են, որ Փաշինյանի հեղափոխական թիմն արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակ է տանելու, բայց այս արտահերթ ընտրությունների ընթացքում բավական շատ այլ հարցեր էլ են պարզվելու, և, փաստորեն, շուտով իսկապես նոր Հայաստանի ականատեսն ենք լինելու, և նոր ասելով՝ նկատի ունենք նաև ներքաղաքական ուժերի կողմնորոշումներն ու դիրքավորումները, և, փաստորեն, նոր տարին մենք կդիմավորենք շատ ու շատ առումներով

միանգամայն նոր Հայաստանում, և նոր Հայաստանից ընտրողներիս սպասելիքները չափազանց շատ են, և հույսով ապրողներս անհամբեր սպասում ենք արտահերթ ընտրությունների արդյունքներին, և արդյունք ասելով՝ հեղափոխականներն այլ բան են հասկանում, հակահեղափոխականները՝ միանգամայն այլ, և դաշնակցականներն էլ իրենց հարյուրմիքանիամյա ավանդական ու հերթական արդյունքներին են սպասում, և  Սեֆիլյանն ու Սեֆիլյանականները՝ նույնպես, և Գագիկ Ծառուկյանն ու Գագիկծառուկյանականները՝ կրկին ու վերստին, ինչպես նաև՝ դաշինք կազմած Քոքոբելյանի ու Արամ Զավենիչի

կուսակցությունները, բնականաբար նաև՝ լուսավոր Էդմոնդ Մարուքյանն ու նրան հարողները, և չնայած Ազգային ժողովի նախորդ ընտրությունների նախընտրական փուլում ամենաաղմկոտն ու ամենաաղմկահարույցը Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրանց հարողներն էին՝ Սամվել Բաբայանով հանդերձ, այս անգամ  նրանց ձայնը չենք լսի:

Չնայած այսպես վստահ ու համոզված ասում ու ենթադրություններ ենք անում, շատ հնարավոր է, որ այս կարճ ժամանակամիջոցում անսպասելի բաներ էլ լինեն ու տեղի ունենան՝ ինչպիսին, օրինակ, Դավիթ Շահնազարյանի որոշումն էր՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, և Դավիթ Շահնազարյանի այս որոշման կողքով անտարբեր անցնելն էլ մեր կողմից անբնական կլիներ, որովհետև Դավիթ Շահնազարյանը Հայաստանի ներքաղաքական կյանքում բավական հանրաճանաչ անձնավորություն է և քաղաքական բավական երկար ու բարդ ճանապարհ է անցել՝ շարքային հեղափոխական, ԱԱԾ տնօրեն, առաջին նախագահի խնամի և այլն, և խոստովանենք, որ Դավիթ Շահնազարյանի մասնակցությունն անհամեմատ հետաքրքիր է դարձնում այս արտահերթ ընտրությունները, չնայած առանց նրա մասնակցության էլ հետաքրքրության պակաս չէր զգացվելու, և չնայած շատերն են համարում, որ հետհեղափոխական այս արտահերթ ընտրությունների արդյունքները, փաստորեն, կանխորոշված են, և Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը համոզիչ հաղթանակ են

տանելու, և չնայած ոմանք էլ գտնում են, որ Ազգային ժողովի այս արտահերթ ընտրություններն անցկացնելն ամենևին էլ հրատապ, պարտադիր ու ցանկալի չէր, մեր կարծիքով այս արտահերթ ընտրությունների անցկացումը շատ էլ ճիշտ որոշում էր, որովհետև եթե Հայաստանում քաղաքական մթնոլորտն ու քաղաքական ուժերի վարկանիշներն էապես են փոխվել, հարկ է, որ այդ փոփոխությունները երևակվեն ու տեսանելի լինեն նաև Ազգային ժողովի դիմապատկերին, և որպեսզի դա էդպես լինի, և որպեսզի մեր ժողովրդի ու հասարակության հիմնական ու գերակշիռ մասի քաղաքական ճաշակն արտացոլված լինի ոչ միայն միտինգներում ու հրապարակներում, այլև Ազգային ժողովի դահլիճում, անհրաժեշտ ու հրատապ էր այս արտահերթ ընտրությունների անցկացումը:

Այլ ճանապարհ ու այլ տարբերակ չկար:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ              

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930