Լոնդոնում քիչ առաջ ավարտվեց շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա մրցամարտի դասական շախմատի նախավերջին՝ 11-րդ տուրը, ու այս անգամ էլ հաղթանակ չգրանցվեց:
Շատերը վստահ էին, որ Կարլսենը ամեն բան կանի դասական շախմատում սպիտակներով վերջին պարտիայի ընձեռած առավելությունը նյութականացնելու համար: Սակայն չստացվեց:
Մեկօրյա հանգստից հետո գրոսմայստերները կհանդիպեն 12-րդ անգամ: Ֆաբիանո Կարուանան խաղալու է սպիտակներով:
Դասական շախմատի վերջին տուրում ճեղքում կարձանագրվի՞, կիմանանք նոյեմբերի 26-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ