ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանությունը հանձնառու է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում անել առավելագույնը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, ինչպես և նախորդող շրջանում օրինականության և քաղաքացիների իրավունքների լիարժեք ապահովման, ինչպես և անօրինականության դրսևորումների, այդ թվում՝ ընտրակաշառքի, ընտրողների ուղղորդման, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտման հնարավոր դեպքերի բացառման համար:
ՀՀ ոստիկանությունը, իր հանձնառությանը հավատարիմ, արդեն այսօր ձեռնարկում է միջոցառումներ՝ առաջադրված բոլոր խնդիրները նույնպիսի հետևողականությամբ ու սկզբունքայնությամբ կատարելու համար, ինչպես կատարել է նախորդ ամիսների բոլոր համապետական ու զանգվածային միջոցառումների ժամանակ:
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանում օրինականության ապհովմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը առաջիկա օրերին հանդիպումներ կունենա հանրապետության մարզերում:
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները և նախընտրական շտաբների ղեկավարները հրավիրվում են հանդիպումներին:
Հանդիպումները կկայանան՝
Նոյեմբերի 27-ին, ժամը 11-ին՝ Արագածոտնի մարզպետարանում:
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:30-ին՝ Շիրակի մարզպետարանում:
Նոյեմբերի 29-ին, ժամը 10-ին՝ Վայոց ձորի մարզպետարանում:
Նոյեմբերի 29-ին, ժամը 14:30-ին՝ Գորիսի քաղաքապետարանում:
Նոյեմբերի 30-ին, ժամը 17-ին՝ Գեղարքունիքի մարզպետարանում:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10-ին՝ Լոռու մարզպետարանում:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:30-ին՝ Տավուշի մարզպետարանում:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17 -ին՝ Կոտայքի մարզպետարանում:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 11-ին՝ Արարատի մարզպետարանում:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին՝ Արմավիրի մարզպետարանում:
ՀՀ ոստիկանություն