Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադիր կատարման ծառայության պարզաբանումը՝ վտարման մասին

Նոյեմբեր 24,2018 20:57

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է, որ հարուցված կատարողական վարույթի շրջանակներում 20.09.2018թ. ք. Երևան, Գ. Նժդեհի փողոցի, 4 շենքի 1 բնակարանի նոր սեփականատերը (գնորդը) դիմում է ներկայացրել Ծառայություն՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող նշված հասցեիցնախկին սեփականատերերին վտարելու համար:

01.10.2018թ. կայացվել է բնակարանի նախկին սեփականատերերին վտարելու մասին որոշում, որի մասին պարտապանն առձեռն ծանուցվել է, և տեղեկացվել է, որ 7-օրյա ժամկետում պետք է ինքնակամ ազատի վտարման ենթակա բնակարանը:

Քանի որ պարտապանն ինքնակամ չի ազատել բնակարանը, հարկադիր կատարողի կողմից վտարման օր է նշանակվել02.11.2018թ.:

31.10.2018թ.պարտապանը դիմում է ներկայացրել Ծառայություն՝ վտարումը հետաձգելու խնդրանքով, ինչի հիման վրա հարկադիր կատարողը 01.11.2018թ. որոշում է կայացրել վտարման կատարողական գործողություններնօրենքով սահմանված 2-շաբաթյա ժամկետով հետաձգելու մասին:

Պարտապանին տեղեկացվել է նաև, որ վտարման նոր օր է նշանակվել 23.11.2018թ.՝ ժամը 11:00-ն:

Նշանակված վտարումից 2 օրառաջ՝ 21.11.2018թ.պարտապանը դիմումով ներկայացրել է թիվ ՎԴ/10082/05/17 վարչական գործի շրջանակներում կայացված՝վտարման վերաբերյալ01.11.2018թ. գրության կատարումըկասեցնելու մասին որոշումը: Նույն որոշման 7-րդ կետիհամաձայն՝ դատարանը նշել է, որ կասեցման վերոհիշյալ որոշումն ուժի մեջ է մտնում այնստանալուց 5 օր հետո, այսինքն՝ 26.11.2018թ.:

Հարկադիր կատարման ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930