Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 16-ին և 22-ին չհայտարարված այցեր են իրականացրել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված շուրջ 26 անձի հետ: Բողոքների որոշ մասը վերաբերել է ընդունված համաներման ակտի կիրառմանը:
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը: Բարձրացված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի, ինչպես նաև բժշկական
սպասարկման բաժնների ներկայացուցիչների հետ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև հացադուլ հայտարարած թվով 5 անձի հետ։ Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում
կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
հանրային կապերի բաժին