ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ Արցախում եւս պետք է անցնցում կերպով վերջ դրվի նախագահ Բակո Սահակյանի իշխանությանը: «Ես աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանությանը: Համոզված եմ, որ Արցախում սպասվելիք հերթական ընտրություններով (2020թ. տեղի կունենան նախագահական ընտրություններ) ժողովուրդը կձեւավորի լեգիտիմ իշխանություն»,-նշեց Փաշինյանը:
Ապա նա շեշտեց, որ Արցախի ներքաղաքական հարցերի առնչությամբ որոշիչ ուժը ժողովուրդն է:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ արտահերթ ԱԺ ընտրություններին, ապա Փաշինյանի խոսքով՝ դրանք լինելու են արդար եւ թափանցիկ. «Նոր խորհրդարանը լինելու է լեգիտիմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ